Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2018 թվականի N 138
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0603-0038 ծածկագրից 0.01924հա, 06-001-0732-0002 ծածկագրից 0.00338հա և 06-001-0343-0193 ծածկագրից 0.00626հա մակերեսներով հողամասերը սխալմամբ հաշվառվել են որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0603-0038 ծածկագրից 0.01924հա, 06-001-0732-0002 ծածկագրից 0.00338հա և 06-001-0343-0193 ծածկագրից 0.00626հա մակերեսներով հողամասերի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծերի:
- Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0603-0038 ծածկագրից 0.01924հա, 06-001-0732-0002 ծածկագրից 0.00338հա և 06-001-0343-0193 ծածկագրից 0.00626հա մակերեսներով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայականներ տրամադրելու համար:
ԿՈՂՄ ( 26 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Տ.Նազարյան | ||
Ա.Մատինյան | Ք. Մարուքյան | ||
Հ.Մովսիսյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Այվազյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Վ.Ավագյան | Վ.Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Եղիազարյան | ||
Ս.Ղամբարյան | Մ.Ապերյան | ||
Ս.Աղաբեկյան | Հ.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ