Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 138
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0099 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 06-001-0208-0010 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղ ԱՍ-ի տնօրեն Գ.Սարգսյանի 08.05.2019 թվականի թիվ 01-ԳՍ-399 գրությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 23.09.2019թ. թիվ 06/11.2/4571-2019 գրությունը, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.09.2019թ. թիվ 68 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Փոխել Վանաձոր համայնքի Նարեկացու փողոցի 1-ին փակուղի թիվ 11 հասցեում գտնվող0.0099հա մակերեսով 06-001-0208-0010 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը`բնակավայրերի հողերից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի:
2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
ԿՈՂՄ ( 20) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Լոքյան | ||
Գ.Քալանթարյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Մատինյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Ափինյան | Կ.Դավթյան | ||
Վ.Ավագյան | Ա.Խաչատրյան | ||
Ս.Մելքոնյան | Ք. Մարուքյան | ||
Ս.Ղամբարյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Ապերյան | Հ.Սիմիկյան | ||
Հ.Ղամբարյան | Վ.Կռոյան | ||
Դ.Հակոբյան | Կ.Բեկչյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ