ՈՐՈՇՈՒՄ N 136

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2020 թվականի N 136

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնությունՎանաձորի համայնքապետարանի աշխատակազմում Վանաձոր համայնքի ավագանու խմբակցությունների փորձագետների հինգ հաստիք` 97800-ական (իննսունյոթ հազար ութ հարյուրական) ՀՀ դրամ աշխատավարձով և գործավարների հինգ հաստիք` 93000-ական (իննսուներեք հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև խմբակցությունների գործունեության դադարումը:

2.ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Գ.Քալանթարյան Ա.Փելեշյան
Խ.Վարդանյան Կ.Դավթյան
Ա.Ափինյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Տ.Նազարյան
Վ.Ավագյան Ք. Մարուքյան
Դ.Սիմոնյան Հ.Սիմիկյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Մ.Ապերյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ա.Լոքյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like