Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 134
«ՎԱՆԱՁՈՐԻ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատարի գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.«Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճները 3 տարի ժամկետով, տարեկան՝ 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարով հանձնել վարձակալության «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին՝ մարմնամարզության դասեր պարապելու նպատակով:
2.«Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
ԿՈՂՄ ( 25) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Ափինյան | Կ. Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Վ.Ավագյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Մելքոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Կարապետյան | ||
Մ.Ապերյան | Ա.Կարապետյան | ||
Հ.Ղամբարյան | Ռ.Մարգարյան | ||
Դ.Հակոբյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ