Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2020 թվականի N 134
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԿՈՏԵՋ ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ՔՈԹԵՋԻ) ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՑՈԼԱԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ԻՎԱՆԻ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ՑՈԼԱԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՑՈԼԱԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ցոլակ Վոլոդյայի Մաթևոսյանի, Անահիտ Իվանի Վարդումյանի, Մհեր Ցոլակի Մաթևոսյանի և Դավիթ Ցոլակի Մաթևոսյանի դիմումը, Սեփականության վկայագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, մասնագիտական եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ թիվ 13 հասցեում գտնվող սեփականաշնորհված բնակարանի (քոթեջի) զբաղեցրած, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի համաձայն 83.6քմ մակերեսով հողամասը Ցոլակ Վոլոդյայի Մաթևոսյանին, Անահիտ Իվանի Վարդումյանին, Մհեր Ցոլակի Մաթևոսյանին և Դավիթ Ցոլակի Մաթևոսյանին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն:
ԿՈՂՄ (19) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Խ.Վարդանյան | Կ.Դավթյան | ||
Ա.Ափինյան | Ա.Խաչատրյան | ||
Հ.Մովսիսյան | Տ.Նազարյան | ||
Վ.Ավագյան | Ք. Մարուքյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Ապերյան | Վ.Կռոյան | ||
Հ.Ղամբարյան | Ա.Լոքյան | ||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ