ՈՐՈՇՈՒՄ N 131

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N  131

«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 32 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՒՄԲ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու անդամ Վահագն Ավագյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի           18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 26 հունվարի 2007 թվականի «ՀՀ պետական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանով, Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում բացել ևս մեկ խումբ:

ԿՈՂՄ ( 26) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Լոքյան
Գ.Քալանթարյան Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան Կ.Դավթյան
Ա.Մատինյան Ա.Խաչատրյան
Ա.Ափինյան Ք.  Մարուքյան
Հ.Մովսիսյան Կ. Ղուկասյան
Վ.Ավագյան Ա.Սիրադեղյան
Ս.Մելքոնյան Հ.Սիմիկյան
Ս.Ղամբարյան Վ.Կռոյան
 Մ.Ապերյան  Ս.Կարապետյան
Հ.Ղամբարյան Ա.Կարապետյան
Դ.Հակոբյան Ռ.Մարգարյան
Ս.Աղաբեկյան Կ.Բեկչյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like