ՈՐՈՇՈՒՄ N 130

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N  130

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-4 ԹԻՎ 18 ՇԵՆՔԻ 14 ԵՐԿՈՒ ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՏԻԳՐԱՆ ՎԱՍԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 109 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Տիգրան Վասակի Կիրակոսյանի դիմումը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի 2019թ.-ի սեպտեմբերի 19-ի զեկուցագիրը, հաշվի առնելով Տիգրան Կիրակոսյանի մարզական բարձր նվաճումները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

 

1.Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 18 շենքի 14 երկու սենյականոց բնակարանը նվիրատվությամբ հանձնել Տիգրան Վասակի Կիրակոսյանին:

2.Վանաձոր համայնքի ղեկավարին` Տիգրան Վասակի Կիրակոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի և Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 18 բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի` չափաբաժնի նվիրատվության պայմանագիր:

3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2018թվականի սեպտեմբերի 14-ի «Տիգրան Վասակի Կիրակոսյանին վարձակալությամբ բնակարան հանձնելու մասին» թիվ 109 որոշումը` լուծելով 2019թ.-ի փետրվարի 26-ին կնքված «անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը»:

ԿՈՂՄ ( 25) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Վ.Դոխոյան Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան Ք.  Մարուքյան
Ա.Ափինյան Կ. Ղուկասյան
Վ.Ավագյան Ա.Սիրադեղյան
Ս.Մելքոնյան Հ.Սիմիկյան
Ս.Ղամբարյան Վ.Կռոյան
 Մ.Ապերյան  Ս.Կարապետյան
Հ.Ղամբարյան Ա.Կարապետյան
Դ.Հակոբյան Ռ.Մարգարյան
Ս.Աղաբեկյան Կ.Բեկչյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like