Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2018 թվականի N 13-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարելու Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Ֆիդայինների փողոց թիվ 12 հասցեում գտնվող 1281.45քմ մակերեսով մասնաշենքը՝ մեկնարկային գին սահմանելով 2 080 000 (երկու միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամ (ըստ «Է. Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից 29.01.2018թ. տրված անշարժ գույքի գնահատման թիվ 01/2918 հաշվետվության) և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 1443.0քմ մակերեսով հողամասը՝ մեկնարկային գինը 4 242 420 (չորս միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով անցկացնել աճուրդով վաճառք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 28 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | ||
Ա.Օհանյան | ||
Հ.Մարգարյան | ||
Ա.Փելեշյան | ||
Կ.Դավթյան | ||
Է.Մովսիսյան | ||
Տ.Նազարյան | ||
Ք. Մարուքյան | ||
Կ. Ղուկասյան | ||
Հ.Այվազյան | ||
Ս.Կարապետյան | ||
Հ.Սիմիկյան | ||
Վ.Կռոյան | ||
Ա.Կարապետյան | ||
Ա.Եղիազարյան | ||
Ռ.Մարգարյան | ||
Կ.Բեկչյան | ||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ