Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2020 թվականի N 129
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության նախագահ Ա․ Ռ․ Մեհրաբյանի 10․11․2020թ․ թիվ 0/38 գրությունը, Վանաձորի համայնքի ավագանու 2010 թվականի ապրիլի 16-ի ««Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղին տարածք հանձնելու մասին» թիվ 22 որոշումը, 2010 թվականի մայիսի 6-ի «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» թիվ 239 պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1930765 վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․ Վանաձորի համայնքի և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի միջև 2010 թվականի մայիսի 6-ին կնքված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» թիվ 239 պայմանագրի ժամկետը երկարաձգել 15 (տասնհինգ) տարով՝ մինչև 2035 թվականի մայիսի 6-ը։
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր։
ԿՈՂՄ (11) | ԴԵՄ(10) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ք. Մարուքյան | |
Ա.Գրիգորյան | Ա.Սիրադեղյան | ||
Խ.Վարդանյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Վ.Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Գ.Քալանթարյան | ||
Ս.Ղամբարյան | Վ.Ավագյան | ||
Կ.Դավթյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Խաչատրյան | Հ.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ