ՈՐՈՇՈՒՄ N 129Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N  129-Ն

 ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեն՝

ա) եկամուտների  գծով՝ 2399534.0  հազար դրամ.

բ) ծախսերի գծով՝ 2421860.0 հազար դրամ.

Գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 22326.0 հազար դրամ:

  1. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
  2. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
  3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
  4. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
  5. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
  6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
  7. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2019 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի  սահմաններում վերաբաշխել  դրանք:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 15 ) ԴԵՄ( 5 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Հ.Այվազյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Ա.Եղիազարյան
Ա.Գրիգորյան Ս.Աղաբեկյան Մ.Ապերյան
Խ.Վարդանյան Ա.Լոքյան Հ.Ղամբարյան
Ա.Մատինյան Դ.Սիմոնյան Դ.Հակոբյան
Հ.Մովսիսյան Ս.Մելքոնյան
Ա.Ափինյան Ս.Ղամբարյան
Վ.Ավագյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like