Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 128
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Վանաձոր համայնքի բյուջեի խնայողության տեսակետից և համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպումը ժամանակավորապես հնոցապաններ ընդունելու միջոցով` նպատակահարմարությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպման համար ջեռուցման համակարգի օպերատորի երեք հաստիք` 84000-ական (ութսունչորս հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով և ջեռուցման համակարգի օպերատոր-կաթսայատան շահագործման և անվտանգության պատասխանատուի մեկ հաստիք 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2019թ. նոյեմբերի 1-ից մինչև 2020թ. մարտի 31-ը ժամանակահատվածի համար:
2. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել սեզոնային աշխատանքային պայմանագրեր:
ԿՈՂՄ ( 26) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Լոքյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Վ.Դոխոյան | Կ.Դավթյան | ||
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Ափինյան | Ք. Մարուքյան | ||
Հ.Մովսիսյան | Կ. Ղուկասյան | ||
Վ.Ավագյան | Ա.Սիրադեղյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Ղամբարյան | Վ.Կռոյան | ||
Մ.Ապերյան | Ս.Կարապետյան | ||
Հ.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Հակոբյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Աղաբեկյան | Կ.Բեկչյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ