Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2018 թվականի N 124
ՌԱԶՄԻԿ ՍՐԱՊԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԶԱՔԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/4Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ռազմիկ Մանուկյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 1883258 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ և 596-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 4/4ա հասցեում գտնվող բնակելի տունը, շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1883258 վկայականի, Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 4/4ա հասցեի բնակիչ Ռազմիկ Սրապի Մանուկյանին նվիրատվությամբ հանձնելուն:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` Ռազմիկ Սրապի Մանուկյանի հետ կնքել բնակելի տան, շինությունների և հողամասի նվիրատվության պայմանագիր:
ԿՈՂՄ ( 20 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Գրիգորյան | Հ.Այվազյան | ||
Խ.Վարդանյան | Վ.Կռոյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Եղիազարյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Վ.Ավագյան | Հ.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | Ս.Աղաբեկյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ