ՈՐՈՇՈՒՄ N 123


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2018 թվականի N 123

 


ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից 07.09.2018 թվականին տրված տեղեկանքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, հողամասի հատակագիծը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0427-0106 ծածկագրով ընդհանուր 0.0005հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0427-0106 ծածկագրից 0.0005 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծի:
  2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0427-0106 ծածկագրից 0.0005 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության վկայական տրամադրելու համար:
  3. Սույն որոշման 1-ին կետում նշված 06-001-0427-0106 ծածկագրով 0.0005 հա մակերեսով հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Լազյան փողոց, թիվ 56/1-1 հողամաս:

 

ԿՈՂՄ ( 20 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Կ. Ղուկասյան
Ա.Գրիգորյան Հ.Այվազյան
Խ.Վարդանյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Ա.Եղիազարյան
Ա.Ափինյան Մ.Ապերյան
Վ.Ավագյան Հ.Ղամբարյան
Դ.Սիմոնյան Ս.Աղաբեկյան
Ս.Մելքոնյան Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like