ՈՐՈՇՈՒՄ N 123-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2020 թվականի N 123-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի նախագիծը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.ՀաստատելՎանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր) ՀՀ դրամ,

2) ծախսեր՝ 3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:

2.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2021 թվականին անհրաժեշտության դեպքում, սույնորոշման 1-ին կետով հաստատվածհատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:

3.Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (15) ԴԵՄ(9) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Մ.Ապերյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Հ.Ղամբարյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան Դ.Հակոբյան
Խ.Վարդանյան Տ.Նազարյան Ք. Մարուքյան
Ա.Սարգսյան Ա.Լոքյան Ա.Ավետյան
Ա.Ափինյան Դ.Սիմոնյան Ա.Սիրադեղյան
Հ.Մովսիսյան Ս.Ղամբարյան Հ.Սիմիկյան
Վ.Ավագյան Ա.Կարապետյան
Ս.Ղամբարյան Վ.Կռոյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like