Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2018 թվականի N 121
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`ա) Ավտոտնակների համար (10 տարի ժամկետով)
1ա.1 Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 23/16-1 հողամաս 0.00203հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0009-0078, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 244 դրամ:
1ա.2 Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 46/4-2 հողամաս 0.0024հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0035-0045, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 288 դրամ:
բ) Այգեգործական նպատակով հողամասերի համար (10 տարի ժամկետով)
1բ.1 Բոշյան փողոց թիվ 4/4-4 հողամաս 0.0915հա, կադաստրային ծածկագիր – 06-001-3407-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 18300 դրամ:
գ) Բնակելի նշանակության շինությունների նպատակով հողամասերի համար
(10 տարի ժամկետով)
1գ.1 Մայմեխի խճուղի թիվ 12/2 հողամաս 0.08814հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0485-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 17630 դրամ:
դ) Ավտոկայանատեղի կազմակերպելու համար (5 տարի ժամկետով)
1դ.1 Խորենացու փողոց թիվ 11/2 հողամաս 0.0135հա, կադաստրային ծածկագիր – 06-001-2723-0012, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 24300 դրամ:ե) Զբոսայգիներում բացօթյա սրճարանների և հասարակական սննդի օբյեկտների համար
(10 տարի ժամկետով)
1ե.1 Ազատամարտիկների փողոց, 1-ին նրբ. թիվ 4/4-1 հողամաս, 0.0108հա, կադաստրային ծածկագիր 06-001-0444-0135, հողամասի վարձավճարների մեկնարկային գինը սահմանված է ամսական 17280 դրամ:
ԿՈՂՄ ( 16 ) | ԴԵՄ( 2 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 1 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | Մ.Ապերյան | Մ.Հովհաննիսյան |
Գ.Քալանթարյան | Կ. Ղուկասյան | Հ.Ղամբարյան | |
Ա.Գրիգորյան | Վ.Կռոյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Եղիազարյան | ||
Ա.Ափինյան | Ս.Աղաբեկյան | ||
Վ.Ավագյան | Ա.Լոքյան | ||
Դ.Սիմոնյան | |||
Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ