Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 121
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2019թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստի օրակարգը.
զեկ. Մ.Ասլանյան
2.Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 29–ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. Վ. Գրիգորյան
3.Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 02 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 70-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ. Ա.Օհանյան
4.«Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին կանոնակարգը հաստատելու մասին
զեկ. Ա.Օհանյան
5. Սերգեյ Միհրանի Դանիելյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին
զեկ. Ա.Օհանյան
6. Հայկ Լևոնի Հովիվյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին
զեկ. Ա.Օհանյան
7.Հրաչիկ Արմենակի Ղազարյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին
զեկ. Ա.Օհանյան
8.Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցումը կազմակերպելու համար ժամանակավորապես հաստիքներ նախատեսելուն համաձայնություն տալու և աշխատակիցների աշխատավարձի չափեր սահմանելու մասին
զեկ. Ա.Օհանյան
9.Վանաձոր համայնքի ղեկավարին կից, Վանաձոր համայնքի տարածքում հասարակական կարգով գործող թվով 3 (երեք) խորհրդակցական մարմինների կազմը հաստատելու մասին
զեկ. Ա.Օհանյան
10.Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-4 թիվ 18 շենքի 14 երկու սենյականոց բնակարանը Տիգրան Վասակի Կիրակոսյանին նվիրատվությամբ հանձնելու և Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 109 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ. Կ.Պառավյան
11.«Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում խումբ բացելու մասին
զեկ. Գ.Բադյան
12.«Վանաձոր համայնքի թիվ 34 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում խումբ բացելու մասին
զեկ. Գ.Բադյան
13.Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ. Գ.Բադյան
14.«Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճները «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին վարձակալությամբ հանձնելու մասին
զեկ. Վ. Դավիթավյան
15.Վազգեն Արշակի Բադալյանին Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թից 47 հասցեում գտնվող տարածքը նվիրատվությամբ հանձնելու մասին
զեկ. Վ. Դավիթավյան
16.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գներ սահմանելու մասին
զեկ. Ս. Աբովյան
17.Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին
զեկ. Ս. Աբովյան
18. Վանաձորի համայնքի ավագանու 25 սեպտեմբերի 2003 թվականի թիվ 167 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ. Ս. Աբովյան
19.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Նարեկացու փողոցի 1-ին փակուղի թիվ 11 հասցեում գտնվող 0.0099հա մակերեսով 06-001-0208-0010 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ. Ս. Աբովյան
20Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
զեկ. Ս. Աբովյան
21.Օվսաննա Նորայրի Թադևոսյանին Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 3-1/4-1 հասցեում գտնվող հողամասը նվիրատվությամբ հանձնելու մասին
զեկ. Ս. Աբովյան
22.Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
ԿՈՂՄ ( 24) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Լոքյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Վ.Դոխոյան | Կ.Դավթյան | ||
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Հ.Մովսիսյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Սիրադեղյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Ապերյան | Վ.Կռոյան | ||
Հ.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Հակոբյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Աղաբեկյան | Կ.Բեկչյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ