Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2018 թվականի N 120
«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 15 ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Սաղաթելյանի զեկուցագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07062018-06-0032 վկայականը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 09.07.2009 թվականի թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5-3 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
- Սույն որոշման 1-ին կետով «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին հանձնվող գույքը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:
- Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:
- Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:
ԿՈՂՄ ( 23 ) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Խ.Վարդանյան | Կ. Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Այվազյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ա.Եղիազարյան | ||
Դ.Սիմոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ