ՈՐՈՇՈՒՄ N 120

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 120

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՆԹԵՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՆԹԵՈՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և ՀՀ օրենսդրությամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.     

1.Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի թիվ 1 գերեզմանատան տարածքումՀայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների, հասարակության ու պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձանց հուղարկավորությունը կազմակերպելու համարպանթեոն կառուցելու նպատակով 3450քմ մակերեսով հողամաս առանձնացնելուն:

2.Հաստատել Վանաձոր քաղաքի նոր գերեզմանատան տարածքում պանթեոնի կառուցապատման հատակագիծը՝ համաձայն հավելվածի:

3. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել պանթեոնի կառուցապատման աշխատանքների կազմակերպումը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ք.Մարուքյան
Վ.Դոխոյան Կ.Ղուկասյան
Վ.Ավագյան Ա.Ավետյան
Դ.Սիմոնյան Հ.Սիմիկյան
Ս.Մելքոնյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ս.Աղաբեկյան Մ.Ապերյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like