ՈՐՈՇՈՒՄ N 12

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2020 թվականի N  12

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 10.01.2020թ. թիվ Կ-10012020-06-0062 որոշումը, կադաստրային քարտեզից քաղվածքը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0603-0049 ծածկագրից 0.06547հա մակերեսով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 

1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը06-001-0603-0049 ծածկագրից 0.06547հա մակերեսովհողամասի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքի:

2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0603-0049 ծածկագրից 0.06547հա մակերեսով հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:

ԿՈՂՄ (22) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Մատինյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Ք.  Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Կ. Ղուկասյան
Վ.Ավագյան Ա.Ավետյան
Ս.Մելքոնյան Ա.Սիրադեղյան
Ս.Ղամբարյան Հ.Սիմիկյան
Ա.Լոքյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ա.Կարապետյան
Դ.Հակոբյան Ռ.Մարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like