Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2020 թվականի N 118
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ Պ. ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 55/1-1 ՀԱՍՑԵԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-3832-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վարուժան Վարդանյանի 09.01.2020թ.թիվ 067/71 դիմումը, Վարուժան Վարդանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09112017-06-0021 վկայականը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 10.11.2020թ. թիվ 06/11.2/8606-2020 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 06.11.2020թ. թիվ 1/փ-111 եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հատակագծերը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Փոխել Վանաձոր համայնքի Պ.Սևակի փողոց թիվ 55/1-1 հասցեի հյուսիսարևելյան մասում գտնվող 06-001-3832-0001ծածկագրով 0.0018հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ անտառային նպատակային նշանակության թփուտներ գործառնական նշանակությունից՝որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր:
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով կայացրած համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ք.Մարուքյան | ||
Վ.Դոխոյան | Կ.Ղուկասյան | ||
Վ.Ավագյան | Ա.Ավետյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Մելքոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Աղաբեկյան | Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ