ՈՐՈՇՈՒՄ N 117


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2018 թվականի N 117

 


ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Վանաձոր համայնքի բյուջեի խնայողության տեսակետից և համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպումը ժամանակավորապես հնոցապաններ ընդունելու միջոցով` նպատակահարմարությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպման համար ջեռուցման համակարգի օպերատորի երեք հաստիք` 84000-ական (ութսունչորս հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով և ջեռուցման համակարգի օպերատոր-կաթսայատան շահագործման և անվտանգության պատասխանատուի մեկ հաստիք 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2018թ. նոյեմբերի 1-ից մինչև 2019թ. մարտի 31-ը ժամանակահատվածի համար:
  2. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել սեզոնային աշխատանքային պայմանագրեր:

 

ԿՈՂՄ ( 22 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Հ.Այվազյան
Հ.Մովսիսյան Վ.Կռոյան
Մ.Հովհաննիսյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Ա.Եղիազարյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Հ.Ղամբարյան
Ս.Մելքոնյան Դ.Հակոբյան
Ս.Աղաբեկյան Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like