Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2020 թվականի N 117
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 27/10/2020թ. թիվ Կ-27102020-06-0070 որոշումը, կադաստրային քարտեզից քաղվածքը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0511-0085 և 06-001-0511-0096 ծածկագրերով հողամասը Վանաձոր համայնքին փոխանցված չեն և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը06-001-0511-0085և 06-001-0511-0096 ծածկագրերով հողամասի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքի:
2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0511-0085 և 06-001-0511-0096 ծածկագրերով հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ք.Մարուքյան | ||
Վ.Դոխոյան | Կ.Ղուկասյան | ||
Վ.Ավագյան | Ա.Ավետյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Մելքոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Աղաբեկյան | Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ