Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2020 թվականի N 115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԻԳՈՐ ՀԱԽԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀՈՐՈՎԵԼ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գ․ Բադյանի 01 սեպտեմբերի 2020 թվականի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Տալ թույլտվություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի Տիկնիկային թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց տրամադրելուն՝ համաձայն հավելվածի:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ք.Մարուքյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Ղուկասյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Ավետյան | ||
Վ.Ավագյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Մ.Ապերյան | ||
Ս.Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ