Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2018 թվականի N 114-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20 –Ի ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 17 ) | ԴԵՄ( 4 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 1 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | Կ. Ղուկասյան | Ա.Կարապետյան |
Գ.Քալանթարյան | Է.Մովսիսյան | Հ.Այվազյան | |
Ա.Գրիգորյան | Մ.Ապերյան | Վ.Կռոյան | |
Խ.Վարդանյան | Հ.Ղամբարյան | Ա.Եղիազարյան | |
Հ.Մովսիսյան | Դ.Հակոբյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Ափինյան | Ա.Լոքյան | ||
Վ.Ավագյան | |||
Դ.Սիմոնյան | |||
Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ