ՈՐՈՇՈՒՄ N 114-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 114-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ԳՈՒՅՔԻ, ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է

1.Սահմանելհամայնքի վարչական սահմաններում  գտնվող  հողամասերի  գոտիավորումը և  գործակիցները՝ համաձայն թիվ 1 հավելվածի։

2.Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, ոչ բնակելի և բնակելիտարածքների վարձավճարների չափերն՝ ըստ գոտիների և գործունեության տեսակների՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3․ Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 23 դեկտեմբերի 2019 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի գոտիավորումը և գործակիցները սահմանելու, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 25 հոկտեմբերի 2017 թվականի թիվ 86-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 175-Ն որոշումը։                                                           

4.Սույնորոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

ԿՈՂՄ (13) ԴԵՄ(4) ՁԵՌՆՊԱՀ (2)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ք.Մարուքյան Կ.Ղուկասյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Հ.Սիմիկյան Ա.Ավետյան
Ա.Գրիգորյան Ս.Մելքոնյան Վ.Կռոյան
Վ.Դոխոյան Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ս.Աղաբեկյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like