Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2020 թվականի N 113-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորհամայնքիավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 26 980 000 (քսանվեց միլիոն ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 1 հավելվածի:
2) Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 26 980 000 (քսանվեց միլիոն ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 2 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (19) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ք.Մարուքյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Ղուկասյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Ավետյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Վ.Ավագյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Մ.Ապերյան | ||
Ս.Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ