ՈՐՈՇՈՒՄ N 112-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 112-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորհամայնքիավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 40 000 000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի փոփոխություն` համաձայն թիվ 1 հավելվածի:

2) Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 40 000 000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն թիվ 2 և թիվ 3 հավելվածների:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (20) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ք.Մարուքյան
Վ.Դոխոյան Կ.Ղուկասյան
Հ.Մովսիսյան Ա.Ավետյան
Վ.Ավագյան Ա.Սիրադեղյան
Դ.Սիմոնյան Հ.Սիմիկյան
Ս.Մելքոնյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ս.Աղաբեկյան Մ.Ապերյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like