ՈՐՈՇՈՒՄ N 111

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 111

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 25-ի հերթական նիստի օրակարգը.

1.Վանաձոր համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 25-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին

զեկ.՝ Մ.Ասլանյան

2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 167-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

զեկ.՝ Վ.Գրիգորյան

3.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 167-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

զեկ.՝Վ.Գրիգորյան

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի գոտիավորումը և գործակիցները սահմանելու, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 23 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ.՝ Վ.Դավիթավյան

5.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում հաշվառված գույքը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի տիկնիկային թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց տրամադրելուն թույլտվություն տալու մասին

զեկ.՝ Գ.Բադյան

6.Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

7.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

8. Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Պ.Սևակի փողոց թիվ 55/1-1 հասցեի հյուսիսարևելյան մասում գտնվող 06-001-3832-0001 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

9. Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտա 54-23/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակի և դրանով զբաղեցված հողամասի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

10. Վանաձոր քաղաքի թիվ 1 գերեզմանատան տարածքում պանթեոն կառուցելու նպատակով հողամաս առանձնացնելուն համաձայնություն տալու և պանթեոնի կառուցապատման հատակագիծը հաստատելու մասին

 զեկ. Ս.Աբովյան

11.Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին

զեկ.՝Մ.Ասլանյան

ԿՈՂՄ (20) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ք.Մարուքյան
Վ.Դոխոյան Կ.Ղուկասյան
Հ.Մովսիսյան Ա.Ավետյան
Վ.Ավագյան Ա.Սիրադեղյան
Դ.Սիմոնյան Հ.Սիմիկյան
Ս.Մելքոնյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ս.Աղաբեկյան Մ.Ապերյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like