ՈՐՈՇՈՒՄ N 11

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2020 թվականի N  11

ՍԵՅՐԱՆ ՍԱՎԱՅԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԻԶԱՄԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 55/11-4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սեյրան Սավայի Մելիքյանի լիազորված անձ Աիդա Ցոլակի Ամիրյանի դիմումը, 28.06.2019թ. թիվ 77 АГ 0665878 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 594-20190712-64-4010477), Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14102019-06-0062 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 

1.ՎանաձորքաղաքիՆիզամի փողոցի թիվ 55/11-4 հասցեում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողերի թվին չդասվող, 223.0քմ մակերեսով հողամասը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14102019-06-0062 վկայականի, նվիրատվությամբ հանձնել Սեյրան Սավայի Մելիքյանին:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Սեյրան Սավայի Մելիքյանի հետ կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր:

ԿՈՂՄ (22) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Մատինյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Ք.  Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Կ. Ղուկասյան
Վ.Ավագյան Ա.Ավետյան
Ս.Մելքոնյան Ա.Սիրադեղյան
Ս.Ղամբարյան Հ.Սիմիկյան
Ա.Լոքյան Վ.Կռոյան
Հ.Ղամբարյան Ա.Կարապետյան
Դ.Հակոբյան Ռ.Մարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like