Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2017 թվականի N 11-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուսանողական 14 հասցեում գտնվող շենքը օգտագործվում է Վանաձորի համայնքապետարանի կողմից որպես համայնքի բնակիչների համար հանրակացարան, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավագանին որոշում է
- «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը (գրանցման հասցեն` ք.Երևան, Ե.Կողբացի 69, ՀՎՀՀ 00010672) ազատել 2017թվականի 214870(երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ գույքահարկի գծով հարկային պարտավորությունից իր հաշվեկշռում գտնվող Ուսանողական 14 հասցեի շենք-շինության մասով:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:
ԿՈՂՄ ( 14) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Վ.Դոխոյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Ավագյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ