Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի N 109-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Վանաձոր համայնքի 2018 թվականի բյուջեն՝ա) եկամուտների գծով՝ 2345813.0 հազար դրամ.
բ) ծախսերի գծով՝ 2391855.0հազար դրամ.
գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 46042.0 հազար դրամ: - Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի.
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի.
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի.
- Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի.
- Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի.
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի.
- «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2018 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 20) | ԴԵՄ( 8 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | Ք. Մարուքյան | |
Ա.Մատինյան | Կ.Ղուկասյան | |
Գ.Քալանթարյան | Հ.Այվազյան | |
Ա.Գրիգորյան | Հ.Սիմիկյան | |
Հ.Մովսիսյան | Վ.Կռոյան | |
Վ.Դոխոյան | Ա.Կարապետյան | |
Ա.Ափինյան | Ա.Եղիազարյան | |
Վ.Ավագյան | Ռ.Մարգարյան | |
Մ.Հովհաննիսյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Փելեշյան | ||
Կ.Դավթյան | ||
Է.Մովսիսյան | ||
Հ.Խլոպուզյան | ||
Տ.Նազարյան | ||
Ա.Լոքյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ