Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի N 108
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Գոռ Հարությունյանի 29.08.2018թ. թիվ 079/4405 դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Ներսիսյան թաղամաս թիվ 3-46 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 247.43քմ մակերեսով տարածքը` մարզասրահ օգտագործելու նպատակով, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ին:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
ԿՈՂՄ ( 18 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Խ.Վարդանյան | Տ.Նազարյան | ||
Ա.Մատինյան | Ա.Լոքյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Ափինյան | Ս.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ