Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2020 թվականի N 108
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16.09.2020թ. թիվ Կ-16092020-06-0069 և 24.09.2020թ. թիվ Կ-24092020-06-0071 որոշումները, կադաստրային քարտեզից քաղվածքները և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0463-0043 և 06-001-0316-0085 ծածկագրերով հողամասերը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը06-001-0463-0043և 06-001-0316-0085 ծածկագրերով հողամասերի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքների:
2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0463-0043 և 06-001-0316-0085 ծածկագրերով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայականներ տրամադրելու համար:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա.Սարգսյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Ափինյան | Կ.Դավթյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Խաչատրյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Խլոպուզյան | ||
Ս.Ղամբարյան | Տ.Նազարյան | ||
Մ.Ապերյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Լոքյան | Կ. Ղուկասյան | ||
Ա. Ավետյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Կարապետյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ