Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի N 107-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը ու ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 14500000 (տասնչորս միլիոն հինգ հարյուր հազար) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
- Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 6500000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ԿՈՂՄ ( 20) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Ա.Մատինյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան | ||
Ա.Փելեշյան | ||
Կ.Դավթյան | ||
Է.Մովսիսյան | ||
Հ.Խլոպուզյան | ||
Տ.Նազարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ