ՈՐՈՇՈՒՄ N 106


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 106

 

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԹԻՎ 1 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով անվանի համաքաղաքացի, Լոռվա աշխարհում փողային երաժշտա-կատարողական արվեստի հիմնադիր, փողային նվագախմբի ղեկավար Հրաչյա Կլեկչյանի հայանպաստ գործունեությունը, նրա ավանդն ու ներդրումը քաղաքի մշակութային կյանքում, հիմք ընդունելով մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձորի համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել «Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ:
  2. Հաստատել «Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանափոխման հետ կապված կանոնադրության փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
ԿՈՂՄ ( 17 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Է.Մովսիսյան
Խ.Վարդանյան Տ.Նազարյան
Ա.Մատինյան Ա.Լոքյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Դ.Հակոբյան
Ա.Ափինյան Ս.Ղամբարյան
Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like