ՈՐՈՇՈՒՄ N 105

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2020 թվականի N 105

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Վանաձոր համայնքի բյուջեի խնայողության տեսակետից և համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպումը ժամանակավորապես հնոցապաններ ընդունելու միջոցով` նպատակահարմարությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպման համար ջեռուցման համակարգի օպերատորի երեք հաստիք` 104000-ական (հարյուր չորս հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով և ջեռուցման համակարգի օպերատոր-կաթսայատան շահագործման և անվտանգության պատասխանատուի մեկ հաստիք 112000 (հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2020թ. նոյեմբերի 1-ից մինչև 2021թ. մարտի 31-ը ժամանակահատվածի համար:

2.ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել սեզոնային աշխատանքային պայմանագրեր:

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա.Սարգսյան Ա.Փելեշյան
Ա.Ափինյան Կ.Դավթյան
Դ.Սիմոնյան Ա.Խաչատրյան
Ս.Մելքոնյան Հ.Խլոպուզյան
Ս.Ղամբարյան Տ.Նազարյան
Մ.Ապերյան Ք. Մարուքյան
Ա.Լոքյան Կ. Ղուկասյան
Ա. Ավետյան Հ.Սիմիկյան
Ա.Կարապետյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ՝   ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ

You May Also Like