Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2020 թվականի N 104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի 787-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 13-րդ կետով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 18 մարտի 2020 թվականի թիվ 220-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի արձանագրությունները՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․
1․ Թույլատրել գույքի դուրսգրումը՝ համաձայն հավելվածի։
2․ Գույքի դուրսգրման գործընթացի կազմակերպումը վերապահել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտով ստեղծվելիք հանձնաժողովին։
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա.Սարգսյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Ափինյան | Կ.Դավթյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Խաչատրյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Խլոպուզյան | ||
Ս.Ղամբարյան | Տ.Նազարյան | ||
Մ.Ապերյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Լոքյան | Կ. Ղուկասյան | ||
Ա. Ավետյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Կարապետյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ