ՈՐՈՇՈՒՄ N 104-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2017 թվականի N 104-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով ՝ համայնքի ավագանին որոշում է.

 

 

  1. Հաստատել Վանաձոր համայնքի ներքոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 հավելվածների:
    1.1 «Վանաձոր աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 1/
    1.2»Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»ՀՈԱԿ /հավելված 2/
    1.3 «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 3/
    1.4 «Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 4/
    1.5 «Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 5/
    1.6 «Վանաձորի «Տարոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 6/
    1.7 «Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 7/
    1.8 «Վանաձորի ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 8/
    1.9 «Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 9/
    1.10 «Վանաձոր ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 10/:
  2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. ապրիլի 18-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշման թիվ 2,3,4,5,6,7,8,9,10 հավելվածները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թվականի հունվարի 1-ից:

 

ԿՈՂՄ ( 17) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Վ.Ավագյան
Մ.Հովհաննիսյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
 Կ.Դավթյան
Է.Մովսիսյան
Հ.Խլոպուզյան
Տ.Նազարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply