ՈՐՈՇՈՒՄ N 103


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 103

 

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սամվել Սուրենի Բասենցյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

    1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 47 շենքի հարավային ճակատին ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սուրեն Սարգսի Բասենցյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը՝ համաձայն սույն որոշմանը կից էսքիզային նախագծի:
    2. Հուշատախտակի նախագիծը համաձայնեցնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
    3. Հուշատախտակի տեղադրման ծախսերը կկատարվեն դիմումատուի կողմից:
ԿՈՂՄ ( 17 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Խ.Վարդանյան Է.Մովսիսյան
Ա.Մատինյան Տ.Նազարյան
Հ.Մովսիսյան Ա.Լոքյան
Մ.Հովհաննիսյան Հ.Ղամբարյան
Ա.Ափինյան Դ.Հակոբյան
Դ.Սիմոնյան Ս.Ղամբարյան
Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like