ՈՐՈՇՈՒՄ N 103

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2020 թվականի N 103

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԻԼՎԱ ՇԱՎԱՐՇԻ ՄԱՅԻԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սիլվա Շավարշի Մայիլյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27062017-06-0039 վկայականը, Վանաձորի համայնքի ավագանու 26 սեպտեմբերի 2007 թվականի թիվ 107 որոշումը, Վանաձոր համայնքի ավագանու 30 մայիսի 2017 թվականի թիվ 41-Ա որոշումը, 26.10.2007թ. ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 607 պայմանագիրը, 22.06.2017թ. թիվ 81 (նոտարական ակտի կոդ: 594-20170622-117-1398993) համաձայնագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1․ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 22 հասցեում գտնվող, Սիլվա Շավարշի Մայիլյանի հետ կնքված 61,77քմ մակերեսով մասնաշենքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 3 (երեք) տարի ժամկետով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 26-ը՝ վարձավճարի չափ սահմանելով 1քմ-ի համար՝ 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ:

2․ Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Սիլվա Մայիլյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 61,77քմ մակերեսով մասնաշենքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր։

ԿՈՂՄ (10) ԴԵՄ(2) ՁԵՌՆՊԱՀ (4)
Ա.Սարգսյան Ա.Փելեշյան Ք. Մարուքյան Ս.Մելքոնյան
Ա.Ափինյան Կ.Դավթյան Հ.Սիմիկյան Ա. Ավետյան
Դ.Սիմոնյան Ա.Խաչատրյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Խլոպուզյան Կ. Ղուկասյան
Ա.Լոքյան Տ.Նազարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ՝   ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ

You May Also Like