Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2017 թվականի N 103-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. հունիսի 21-ի «Վանաձոր համայնքի «Վանաձորի երգի թատրոն» և «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 52-Ա որոշման թիվ 2 հավելվածը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 01-ից:
ԿՈՂՄ ( 17) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Ա.Մատինյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Վ.Ավագյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան | ||
Ա.Փելեշյան | ||
Կ.Դավթյան | ||
Է.Մովսիսյան | ||
Հ.Խլոպուզյան | ||
Տ.Նազարյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ