Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2020 թվականի N 102-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 153-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել, որ.
1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
գ. 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.
դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Վանաձոր) տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար.
ե. Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.
զ. Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).
է. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ):
2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
ա. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
բ. Երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար և ընտանիքի անապահովության 40 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար։
գ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:
2.Յուրաքանչյուր ընտանիքի մեկ երեխայի համար կարող է սահմանվել տեղական վճարի մեկ արտոնություն՝ իրենց ընտրությամբ:
3.Ուժը կորցրած ճանաչել 28 նոյեմբերի 2019 թվականի «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» թիվ 153-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (16) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա.Սարգսյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Ափինյան | Կ.Դավթյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Խաչատրյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Խլոպուզյան | ||
Ս.Ղամբարյան | Տ.Նազարյան | ||
Մ.Ապերյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Լոքյան | Կ. Ղուկասյան | ||
Ա. Ավետյան | Հ.Սիմիկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ