Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի N 100
«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 33 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 33 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Գ.Սարգսյանի զեկուցագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ15082018-06-0020 վկայականը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 09.07.2009 թվականի թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
-
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տարոն-3 թաղամաս Տաշիրի խճուղի թիվ 3 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 33 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու «Վանաձոր համայնքի թիվ 33 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
- Սույն որոշման 1-ին կետով «Վանաձոր համայնքի թիվ 33 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին հանձնվող գույքը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:
- Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:
- Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:
ԿՈՂՄ ( 17 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Լոքյան | ||
Ա.Մատինյան | Հ.Ղամբարյան | ||
Հ.Մովսիսյան | Դ.Հակոբյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Ղամբարյան | ||
Ա.Ափինյան | Ս.Մելքոնյան | ||
Դ.Սիմոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ