Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի N 101
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 49-41/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀԱՄԼԵՏ ՎԱՀԱՆԻ ՄԱԼՈՒՄՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Համլետ Վահանի Մալումյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13072013-06-0016 և Համլետ Վահանի Մալումյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30072014-06-0041 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 06.08.2013թ. թիվ 850-Ա որոշումը, 30.08.2013թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 238 պայմանագիրը, 17.08.2018թ. «Արմեն Ամիրբեկյան» ԱՁ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Լուսավորչի փողոց 49-41/1 տաղավարի (անշարժ գույքի) կառուցապատման իրավունքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
-
- Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 49-41/1 հասցեում գտնվող Համլետ Վահանի Մալումյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 20.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 90480 (իննսուն հազար չորս հարյուր ութսուն) դրամով և դրա վրա գտնվող 18.24քմ մակերեսով տաղավարը՝ համաձայն «Արմեն Ամիրբեկյան» ԱՁ-ի կողմից տրված հաշվետվության, 839000 (ութ հարյուր երեսունինը հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Համլետ Վահանի Մալումյանին:
- Համայնքի ղեկավարին՝ իրականացնել տաղավարի և հողամասի առուվաճառքի պայմանագրի կնքման գործընթացը:
ԿՈՂՄ ( 16 ) | ԴԵՄ( 2 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Հ.Ղամբարյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Դ.Հակոբյան | |
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Խ.Վարդանյան | Տ.Նազարյան | ||
Ա.Մատինյան | Ա.Լոքյան | ||
Հ.Մովսիսյան | Ս.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Դ.Սիմոնյան | ||
Ա.Ափինյան | Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ