Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2020 թվականի N 10
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Տ.ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 34Թ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՄՈՍԿՎԱ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 2500.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՄՈՍԿՎԱ» ՍՊԸ-Ի գլխավոր տնօրեն Մ.Ադոյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտա թիվ 34թ հասցեում գտնվող «ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՄՈՍԿՎԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 2500,0քմ մակերեսով հողամասը 12441000 (տասներկու միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար) ՀՀ դրամ գումարով գնելուն:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին` «ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՄՈՍԿՎԱ» ՍՊԸ-ի հետ կնքել 2500,0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:
ԿՈՂՄ (22) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Հ.Մովսիսյան | Ք. Մարուքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ. Ղուկասյան | ||
Վ.Ավագյան | Ա.Ավետյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Սիրադեղյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Լոքյան | Վ.Կռոյան | ||
Հ.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Հակոբյան | Ռ.Մարգարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ