ՈՐՈՇՈՒՄ N 10-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2017 թվականի N  10-Ա


ՏԱՐՈՆ-3 ԹԱՂԱՄԱՍԻ ՔՇՀ-11 ԹԻՎ 25 ՇԵՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև 20.10.2015թվականին կնքված եռակողմ համատեղ գործունեության պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով՝ ավագանին որոշում է

 

  1. Վանաձոր համայնքի Տարոն-3 թաղամասում կառուցված թիվ 25 շենքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները սեփականության իրավունքով օտարել ոչ աղետի(երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող թվով 12 անօթևան մնացած ընտանիքներին՝ համաձայն «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության 05.08.2016թ. թիվ 51 գրության և 01.06.2016թ. արձանագրության, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի 01.06.2016թ. թիվ 5 արձանագրության և 21.07.2016թ. թիվ Վ-21/07 գրության:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին.
    «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության և Տարոն-3 թաղամասի ՔՇՀ-11 թիվ 25 շենքի թվով 12 բնակարանների շահառու ընտանիքների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Ավագյան
 Ս.Աղաբեկյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply