ՈՐՈՇՈՒՄ N 1-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2017 թվականի N  1-Ա


ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017Թ. ՄԱՐՏԻ 31-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝

ավագանին որոշում է.

1. Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի արտահերթ նիստի  օրակարգը.

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
  2. Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին և Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 07-ի թիվ 54-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
  3. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 07-ի թիվ 55-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
  4. Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու  և Վանաձոր համայնքի ավագանու 2014թ. փետրվարի 04-ի թիվ 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
  5. Վանաձոր համայնքի 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին
  6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի վարչական  սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու մասին
  7. Վանաձոր համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին
  8. Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին
  9. Վանաձոր  համայնքի  2016 թվականի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
  10. Տարոն-3 թաղամասի ՔՇՀ-11 թիվ 25 շենքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանների օտարման մասին
  11. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կիրառելու մասին
  12. «Լոռի-ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին շինություններ և հողամաս տրամադրելու մասին
  13. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն  հանդիսացող  հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
  14. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին:

ԿՈՂՄ ( 15 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Կյուրեղյան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply