Հոկտեմբերի 26-ին «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները Վանաձոր համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանի, խորհրդական Արշավիր Ղուկասյանի և ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի հետ համատեղ շրջայց կատարեցին Վանաձորում, եղան Վանաձորի կիրճում գտնվող ճամբարներում, լճերի և ճոպանուղու տարածքներում: Շրջայցի ընթացքում մեկ անգամ ևս քննարկվեցին Վանաձորի զբոսաշրջային ուղիներին վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ ստեղծված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի նպատակն է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը, վերանայումը, սպասարկումը և վերահսկողությունը: