Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը և մարզպետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ շրջայց են կատարել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող քաղաքաշինական օբյեկտներում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք որ, Վանաձորի համայնքապետարանն այս տարի իրականացնում է սուբվենցիոն 5 ծրագիր` երկրորդային փողոցների կապիտալ վերանորոգում, Կերպարվեստի թանգարանի վերանորոգում, Հայքի հրապարակի վերանորոգում, Վանաձորի թվով 4 այգիների և պուրակների («Արցախ» պուրակ, «Հանրապետության» պուրակ, Կ.Աբովյանի անվան պատկերասրահի հարակից պուրակ և «Ռ.Սևակի անվան երիտասարդական այգի») վերականգնում, բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում: Ծրագրերի պայմանագրային արժեքը 684 մլն 351 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 370 մլն 920 հազար դրամ: