Ինչպես որոշվել էր օրերս համայնքի ղեկավարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, Վանաձոր համայնքի տարածքում բացօթյա ապօրինի առևտուրը կասեցնելու նպատակով Մամիկոն Ասլանյանը համայնքապետարանի համապատասխան բաժինների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ այսօր՝ հունվարի 13-ի առավոտյան, շրջայց կատարեց Տիգրան Մեծի, Գր. Լուսավորչի և Շիրվանզադեի («Լաչինի միջանցք» կոչված հատվածը) փողոցներում: Նախորդ օրերի զգուշացումների արդյունքում արդեն իսկ շատերը հանել էին տաղավարները, ոմանց ապրանքը թեև հավաքված էր, սակայն մետաղյա տաղավարներն առկա էին: Շրջայցի ընթացքում շատերը հավաքեցին իրենց ապրանքը, ովքեր ոչ միայն տաղավարներ ունեին, այլև ամրացված կոնստրուկցիաներ և ծածկեր, նրանց տրվեց որոշակի ժամանակ՝ տարածքն ազատելու համար:
Հիշեցնենք, որ այսուհետ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ: Յուրաքանչյուր օր, տարբեր ժամերի ստուգվելու է հիշյալ փողոցներում և հարակից մայթերում առկա վիճակը, կարգազանցների նկատմամբ ձեռք են առնվելու համապատասխան միջոցներ: